Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել են օդուժի եւ ՀՕՊ-ի վարժանքները

Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել են օդուժի եւ ՀՕՊ-ի վարժանքները

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում մեկնարկել են հակաօդային պաշտպանության, կործանիչային եւ բանակային օդուժի ստորաբաժանումների վարժանքները:

Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում, վարժանքներին մասնակցում են շուրջ 500 զինծառայողներ եւ ավելի քան հարյուր միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Բուկ-Մ1-2», Ս-300Վ զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաեւ «Էրեբունի» ռուսական ավիաբազայի ՄիԳ-29 կործ անիչներ, Մի-24Պ եւ Մի-8ՄՏ ուղղաթիռներ:
Վարժանքների մասնակիցները կպաշտպանեն ռազմական օբյեկտները մշտական տեղակայման վայրերում եւ կորսան օդային թիրախները օդային ու ցամաքային բարդ իրադրության պայմաններում:

«Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում զինծառայողները կփորձարկեն զենիթահրթիռային համալիրների հաշվարկների փոխգործակցությունը: Նրանք նաեւ Էլեկտրոնային արձակումներ կիրականացնեն թիրախների վրա:
Վարժանքներն ընթանում են Անդրկովկասի ռուսական զորամիավորումում ուսուցման ձմեռնային շրջանի ստուգարքի շրջանակներում: Ստուգումը ղեկավարում Է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար Ալեքսանդր Դվորնիկովը, այն պլանային Է եւ կտեւի մեկ շաբաթ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում