Ադրբեջանական նավթի գինը միջազգային շուկայում անկում է ապրել

Ադրբեջանական AzeriLight տիպի նավթը կրկին էժանացել է:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:

AzeriLight տիպի նավթի մեկ բարելի գինը, 1,21 դոլարով կամ 2,20 տոկոսով անկում ապրելով, ներկայումս կազմում է 53,81 դոլար:

Նավթի գնանկումից բացի, Ադրբեջանը, հետևելով Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) նավթի արդյունահանման ծավալների նվազեցման պայմանագրին, մեկ օրում արդյունահանվող նավթի ծավալները նախկինի համեմատ կրճատել է 35 հազար բարելով:

Նախքան նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը Ադրբեջանում 2016-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 37 մլն 719 հազար 606 տոննա նավթ: Միջին օրական արտադրությունը կազմել է 829,1 հազար բարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում