15 միլիարդ դոլարի ներդրումները կմնան հաջորդ ընտրություններին. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կանխատեսել է, որ խորհրդարանական ընտրություններում իր ղեկավարած քաղաքական ուժը պետք է շատ լավ արդյունքներ արձանագրեր, քանի որ ժողովրդին հստակ ներկայացրել է իր ծրագիրն ու մոտեցումները:

Ապրիլի 24-ին լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ, անկախ ամեն ինչից, ինքը բոլորին շնորհակալ է: «Եվ մեզ ձայն տվողներից եմ գոհ, և նրանցից, ովքեր մեզ ձայն չեն տվել: Ամեն մարդ ինքն է որոշում իր ապագան: Ես կրկնում եմ` շարունակում եմ կանգնած մնալ իմ ժողովրդի կողքին»,- ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե «Ծառուկյան» դաշինքն ընդդիմադիր դաշտո՞ւմ է գործելու, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Դուք հիմա տեսնում եք, որ մենք ընդդիմություն ենք: Ընդդիմություն լինելը միայն ցեխ շպրտելով չէ: Մարդիկ պետք է կարողանան գործ անել, որ ժողովրդի կյանքում բան փոխվի: Ցեխ շպրտելով, մարդկանց վիրավորելով ոչ կկարողանանք երկիր կառուցել, ոչ էլ մեր ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովել»:

Անդրադառնալով հարցին` կլինե՞ն 15 միլիարդ դրամի ներդրումները, ինչի մասին ինքը խոստացել էր, Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ դա կլիներ այն դեպքում, եթե «Ծառուկյան» դաշինքն ընտրությունների արդյունքներով կարողանար խորհրդարանում մեծամասնություն կազմել: «Իմ արտասահմանյան գործընկերները ցանկանում են ներդրումներ կատարել, բայց ես երաշխիքներ չունեմ այդ պատասխանատվության տակ մտնելու: Քանի որ ժողովուրդը մեզ 30 տոկոս ձայն տվեց, դա կմնա մյուս ընտրությանը»,- ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում