«Ժամանակ». Իշխան Զաքարյանը չի լինելու ԱԺ փոխնախագահ

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ Իշխան Զաքարյանը չի լինելու ԱԺ փոխնախագահ։ Նա լինելու է շարքային պատգամավոր։ Գագիկ Ծառուկյանը ներկա պահին շատ քիչ մարդկանց է իր թիմակից համարում։ Ծառուկյանի մոտ բուռն քննարկումները՝ ԱԺ գնացող պատգամավորների շուրջ դեռ շարունակվում են։

Ըստ տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդի համար ոչ մի կարևորություն չունի՝ ռեյտինգային թեկնածուներից ով որքան ձայն է ստացել, ով որ տեղն է զբաղեցրել համամասնական ցուցակում։ Նախընտրական շրջանակում քարոզչական ամբողջ ծախսերը հոգացել է Ծառուկյանը, դրա համար էլ սեփական հայեցողությամբ է կազմում ԱԺ գնացողների ցուցակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում