«Ժողովուրդ». Պետական հիմնարկների աշխատակիցներին հրահանգվում է ՀՀԿ-ի օգտին 20 ձայն բերել

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պետական հիմնարկներում այս օրերին սկսվել է Երևանի ավագանու ընտրությունների համար ՀՀԿ օգտին ցուցակների հավաքագրման գործընթացը։

«Խորհրդարանական ընտրություններից առաջ սկանդալում հայտնված դպրոցի և մանկապարտեզի տնօրենները ոչ միայն դաս չեն քաղել խայտառակվելուց հետո, այլ շարունակում են էլ ավելի եռանդուն կերպով ձայների և ցուցակների հավաքագրման գործընթացը։

Պետական հիմնարկների աշխատակիցներին հրահանգվում է կոնկրետ թվով ձայներ բերել, ընդ որում, եթե խորհրդարանական ընտրություններին տնօրենները յուրաքանչյուր աշխատակցի վրա 10 ձայնի պարտականություն էին դրել, ապա ավագանու ընտրություններում կրկնապատկել են պահանջը. յուրաքանչյուրը ՀՀԿ-ի օգտին պետք է բերի 20 ձայն»,-գրել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում