ԱՄԷ-ի՝ Քաթարին համակրող բնակիչներին մինչեւ 15 տարվա ազատազրկում Է սպառնում

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները մտադիր են պատժել բոլոր նրանց, ովքեր համերաշխություն են հայտնում Քաթարի քաղաքականության հետ, եւ նրանց դատապարտել ազատազրկման մինչեւ 15 տարի ժամկետով: Այդ մասին հայտնել Է Gulf News թերթը՝ հղում անելով երկրի գլխավոր դատախազին:

«Խիստ ու վճռական միջոցներ կձեռնարկվեն նրանց նկատմամբ, ովքեր համերաշխություն են հայտնում կամ օբյեկտիվորեն չեն վերաբերվում Քաթարին, ինչպես նաեւ նրանց նկատմամբ, ովքեր դեմ են արտահայտվում ԱՄԷ-ի դիրքորոշմանը»,-հրատարակությունը մեջբերել Է ԱՄԷ-ի գլխավոր դատախազ Համադ Սայիդ աշ Շամսիի խոսքը: Բացի բանտային կալանքից, իրավախախտներին տուգանք Է սպառնում 500 հազար դիրխամի (մոտավորապես 135 հազար դոլարի) չափով: Հունիսի 5-ին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիայի արեւելյան մասի, Եմենի իշխանությունները, ինչպես նաեւ Մալդիվները եւ Մավրիկիոսը հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու եւ Մերձավոր Արեւելքի իրադրությունն ապակայունացնելու մեջ: Հունիսի 6-ին նրանց միացել Է Մավրիտանիայի Իսլամական Հանրապետությունը: Մի քանի երկրներ հայտարարել են մի շարք միջոցներ ձեռնարկելու մասին, ներառյալ ծովային եւ օդային հաղարդակցության դադարեցումը, բանկային գործառնութունների կասեցումը, Քաթարի դիվանագետների ու հպատակների արտաքսումը:

Քաթարի իշխանությունները այդ գործողությունները որակել են չարդարացած, իսկ իր հասցեին արված մեղադրանքները՝ անհիմն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում