Երկակի նշանակության ապրանքների արտադրանքների արտահանման համար պետք է ստեղծել բարենպաստ պայմաններ

Երկակի նշանակության ապրանքների արտադրանքների արտահանման համար պետք է ստեղծել բարենպաստ պայմաններ

Վարչապետ Կարեն Կարապետյանը ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ոլորտում չափազանց կարևոր է համարում երկակի նշանակության ապրանքների արտադրանքների արտահանման և ներմուծման համար բարենպաստ ու հստակ պայմանների ստեղծումը: «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ երկակի նշանակության ապրանքների ծածկագրային միջոցների և այլ սարքերի ներկրման ու արտահանման գործող կարգերը հստակ ու կանխատեսելի չեն տնտեսավարողների համար: Նաև ժամանակատար են: Նշված խնդիրները հարկավոր է լուծել գործող փաստաթղթավորման պահանջների և իրականացվող վարչարարության պարզեցմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:

Ելնելով վերոնշյալից՝ վարչապետը հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, Տրանսպորտի, կապի ու ՏՏ, Պաշտպանության նախարարներին, ՊԵԿ նախագահին, ԱԱԾ տնօրենին, Առևտրաարդյունաբերական պալատի նախագահին երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել հստակ ձևակերպված առաջարկություններ մեկ պատուհանի սկզբունքի կիրառման, վերոնշյալ ապրանքատեսակների արտահանման և ներմուծման վարչարարության պարզեցման, այս գործըթնացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսավարողների համար կանխատեսելի ու մատչելի դարձնելու մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ:

Վերջիններս անհրաժեշտության դեպքում կարող են համագործակցել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում