«Իրավունք». Բյուջեի կատարողականի քննարկումներում չկա նախկին էնտուզիազմը

«Իրավունք»-ը գրել է, որ բյուջեի կատարողականի քննարկումներն ԱԺ-ում գրեթե միշտ թեժ են եղել: Ընդդիմությունն իր սուր հարցադրումներով փորձել է դրանք աժիոտաժային դարձնել: Բայց արի ու տես որ, 2016-ի բյուջեն բավական «անհետաքրքիր» է: Ոչ էմոցիա, ոչ էքսպրեսիա, անգամ վարչապետի լակոնիկ խոսքում դրայվ չկա:

Ըստ թերթի, մերթընդմերթ ՀՀԿ-ական պատգամավորներն են որոշ հարցեր ուղղում նախարարներին, իսկ ահա ՀՅԴ-ից ձայն-ծպտուն չկա:

«Դրայվի պակասի պատճառը, ըստ պատգամավորների, այն է, որ 2016-ի բյուջեի «տերն ու տիրակալը» նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նախորդ կառավարությունն է: Այդ պատճառով ընդդիմությունը, կարծես թե, չի ցանկանում «բոչկա» գլորել Հովիկ Աբրահամյանի վրա, հատկապես Աբրահամյանի հետ խնամիական կապերով հուր-հավիտյան կապված Ծառուկյան դաշինքը»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում