«Հրապարակ». ԲՀԿ-ական պատգամավորը Շավարշ Քոչարյանին շփոթել է Վիգեն Քոչարյանի հետ

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում զավեշտալի էպիզոդ է գրանցվել։

Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր Լուիզա Սարգսյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել է կալանավայրերի սննդի մասին։ Վերջինս տարակուսել է՝ ես ի՞նչ կապ ունեմ քրեակատարողական հիմնարկների հետ։

«Երիտասարդ պատգամավորը, հավանաբար, Շավարշ Քոչարյանին շփոթել է Վիգեն Քոչարյանի՝ արդարադատության փոխնախարարի հետ, սակայն սա չի խանգարել, որպեսզի հնաբնակ պատգամավորները զվարճանան նորաթուխ պատգամավորի վրիպման վրա»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում