«Հրապարակ». Հայաստանի զարգացման հիմնադրամում 2 մլն դրամից մինչև 500-600 հազար դրամ աշխատավարձ են ստանում

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում ՊՈԱԿ-ների և նմանատիպ հիմնարկների կրճատման երկրորդ փուլն է սկսվելու: Այս հարցով հստակություն կմտնի 2018թ․ բյուջեի քննարկումների ժամանակ, որը, հավանաբար, կսկսվի օգոստոսին: Կառավարությունը ստիպված է կրճատել այդ հիմնարկների 80-150 հազար դրամ աշխատավարձ ստացող հարյուրավոր աշխատակիցների, քանի որ կողքից տասնյակ հիմնադրամներ են ստեղծում, որոնց համար ֆինանսավորման գումար չկա:

«Ընդ որում՝ վարչապետի ստեղծած նոր կառույցներում աշխատավարձերն անհամեմատ բարձր են, օրինակ՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում սովորական ՊՈԱԿ-ների համեմատ 3-4 անգամ բարձր են ստանում, ղեկավարն էլ վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն է: Իսկ Հայաստանի զարգացման հիմնադրամում անգամ 2 մլն․ դրամ և ավելի աշխատավարձ ստացող կա, մյուսներն էլ 500-600 հազար դրամ են ստանում: Այդ հիմնադրամի ղեկավարը ևս վարչապետի խորհրդականներից է՝ Ավակ Ավակյան: Ստացվում է, որ պետական համակարգի հին, ցածր աշխատավարձ ստացողներին կրճատում են՝ տեղ բացելով յուրայինների համար»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում