«Ժողովուրդ». «Հրազդան» ՔԿՀ-ի պետը հայտնել է, որ դատարան չի կարող ներկայանալ, քանի որ շատ զբաղված է

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ «Հրազդան քրեակատարողական հիմնարկի» պետը նամակ է ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանին՝ հայտնելով, որ դատարան չի կարող ներկայանալ, քանի որ շատ զբաղված է:

«Դատավորը հարգելի է համարել նրա ծանուցագրերը և հայտարարել, որ հուլիսի 17-ին պարտադիր պետք է ներկայանա՝ անկախ զբաղվածությունից, իսկ եթե չներկայանա, ապա բերման կենթարկեն: Նշենք, որ «Հրազդան» ՔԿՀ պետ, գնդապետ Վահան Մարգարյանին որպես վրա են հրավիրում դատարան, ՔԿՀ-ում կատարված աղմկահարույց (ՔԿՀ-ի պաշտոնատար անձը փորձել է կալանավորից կաշառք վերցնել) քրեական գործով հարցաքննությանը մասնակցելու նպատակով: Նշենք, որ արդեն 3-րդ ծանուցագիրն է ուղարկվում ՔԿՀ պետին»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում