ՊՊԾ գնդի գործով մեղադրյալների պաշտպանները բոյկոտեցին դատական նիստը

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արտյուշ Գաբրիելյանի նախագահությամբ կայացավ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով 14 մեղադրյալների դատական նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատավոր Արտյուշ Գաբրիելյանը մի քանի անգամ ստիպված եղավ ընդմիջում հայտարարել` պաշտպանների ներկայությունը ապահովելու, նրանց նկատմամբ սանկցիա կիրառելու որոշում կայացնելու համար:

Դատարանը սանկցիա կիրառեց մի քանի պաշտպանների նկատմամբ` դիմելով Փաստաբանների պալատին նրան պատասխանատվության ենթարկելու համար:

Դատական նիստը բոյկոտեցին պաշտպաններ Աննա Ջուվանովան, Երվանդ Վարոսյանը, Դավիթ Գյուրջյանը, Հրանտ Գևորգյանը, Արա Ղարագյոզյանը, Արմինե Ֆանյանը, Տիգրան Հայրապետյանը, Հարություն Բաղդասարյանը և Ինեսսա Պետրոսյանը, ովքեր նշեցին, որ ամբաստանյալներ Գագիկ Եղիազարյանի և Արայիկ Խանդոյանի՝ վեց ժամ դատարանի դահլիճից հեռացվելու պատժամիջոցը լրացել է: Դատավոր Արտյուշ Գաբրիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ` պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում