Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովն ապագայում նախատեսում է ընդլայնել ստուգումների ծավալը
27/07/2017 13:12
Նմանատիպ
Հայաստանի Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հաստիքացուցակը կազմված կլինի 12 աշխատողից: Կառավարության նիստում հաստատվեց հանձնաժողովի հաստիքացուցակը հաստատելու որոշման նախագիծը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ ապագայում, այնուամենայնիվ, ակնկալվում է պաշտոնյաների ստուգումների ընդլայնում և խորացում, ինչը նշանակում է, որ կմեծացվի նաև հանձնաժողովի հաստիքակազմը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում արդեն իսկ երեք անգամ ընդլայնվել է հանձնաժողովին եկամուտների հայտարարագրեր ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը, որում ներառվել են նաև քաղաքացիական ծառայության բարձր պաշտոններում ներառված պաշտոնյաններն ու նրանց փոխկապակցված անձինք», -ասաց Հարությունյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում