Սևանի «Միրաժ» լողափում սպանություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել

Սևանի «Միրաժ» լողափում հուլիսի 30-ին տեղի ունեցած սպանության փաստով 36-ամյա Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Էդգար Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով և քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում