«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանը չի պատրաստվում հրաժարական տալ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհից հետո ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը չի պատրաստվում հրաժարական տալ:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով իր հրաժարականի մասին խոսակցություններին և մեկնաբանություններին, Տոնոյանը նախ նշել է, թե տեղյակ չէ, որ իր հրաժարականն են պահանջում, ապա հավելել, թե հանգիստ է վերաբերվում նման խոսակցություններին:

Թերթը հիշեցրել է, որ պատկան մյուս գերատեսչության՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ևս իր գործընկերոջ պես հրդեհի պատճառով հրաժարական տալու մտադրություն չունի. այդ մասին նա հայտարարել էր «Ազատություն» ռ/կ-ի ֆեյսբուքյան ասուլիսի եթերում:

Իսկ երեկվա ասուլիսին երկու նախարարները հայտարարել են, թե հրդեհից հետո այլևս մարտական ընկերներ են, քանի որ ուս ուսի տված մաքառել են կրակի դեմ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում