AM | RU
USD
EUR
RUB

«Գութան» փառատոնը մեծ տոն կնվիրի ազգագրական երգ ու պարի սիրահարներին

«Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի հիանալի տոն կպարգևի ազգային երգ ու պարի երկրպագուներին: Այն կանցկացվի սեպտեմբերի 28-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում:

Փառատոնին հնարավորություն կունենանք վայելել ժամանակի ազգագրական լավագույն խմբերի ելույթները: Նրանք կներկայացնեն գործեր էթնիկ տարբերակով՝ առանց որևէ ժամանակակից մշակումների, ամբողջությամբ կենդանի հնչողությամբ:

Փառատոնին այս տարի մասնակցելու են 19 ազգագրական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Վան», «Վերադարձ», «Մենք ենք մեր սարերը» (Արցախ), «Մշո հավքեր» (Գավառ), «Մարաթուկցիներ» և այլ համույթներ: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների կյանքին ու գործին վերաբերող ֆիլմեր՝ արժևորելով նրանց ծավալած գործունեությունն ու մեզ փոխանցած ավանդը: Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի «Գութան»-ը կանցկացվի նաև Արցախում:

«Գութան» ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից, որն ազգային մշակույթը ճիշտ ներկայացնելու կարևոր նախաձեռնություն է` կոչված հայ ազգագրական երաժշտարվեստի՝ երգարվեստի և պարարվեստի պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը:

Փառատոնն անցկացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Լրահոս
ԱՀ ԱԺ նախագահը եվրոպացի լրագրողներին է ներկայացրել ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրներն ու մարտահրավերները Հանոյում ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված ընդունելություն է կազմակերպվել ՀՀ ԱԳ փոխնախարարը ողջունել է հայերեն առաջին Աստվածաշնչի 350-ամյակի միջազգային գիտաժողովի մասնակիցներին ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացվել են Հայաստանի ՏՏ ոլորտի ձեռքբերումները Արմեն Աշոտյանը Սփյուռքից ավելի մեծ ջանքեր է ակնկալում արցախյան հարցի կարգավորման ուղղությամբ Շավարշ Քոչարյանը երաշխավորում է, որ Բյուլբյուլօղլուն չի ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Վարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը ԵՄ-ն առավել մեծ աջակցություն կտրամադրի Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական հիմնահարցերի լուծմանը Արդարադատության նախարարն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը Հայոց բանակը մեր անկախության ամենաարժանի ծնունդն է Մերձավոր Արևելքի քաղաքական զարգացումները մոտ են Հայաստանին Արտասահմանյան երկրներից մասնագետներ հրավիրելու կարգն անհրաժեշտ է պահպանել Հայաստանում մեկնարկել են խաղողի մթերումները Բելգիայի ափերի մոտ հայտնաբերվել է I համաշխարհային պատերազմի սուզանավ՝ անձնակազմի 23 անդամով Նարեկ Սարգսյանը Ջերմուկում քննարկել է քաղաքի բարեկարգման ծրագրերը Արմեն Աշոտյանը հորդորում է սխալ հարցադրումներով չշեղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկայիս օրակարգը Արցախը մերժում է Էդվարդ Նալբանդյանին Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Լագրավի հետ Հայաստանի դեսպանները յուրաքանչյուր տարի ներդրումներ ներգրավելու աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն կներկայացնեն Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չի խոչընդոտում այլ շուկաների հետ համագործակցությանը. ՀՀ վարչապետ Արման Նավասարդյանն Իսրայելի կողմից Իրաքյան Քրդստանի հանրաքվեի պաշտպանություն գտնելը պայմանավորում է երկու գործոնով Հայաստանի ազգային արխիվը հարստացել է նոր փաստաթղթերով Էրդողանին զայրացրել է իր թիկնապահներին զենք չվաճառելու մասին ԱՄՆ իշխանությունների որոշումը Հանրապետության Հրապարակում պայթուցիկի մասին ահազանգը կեղծ է եղել Վարչապետը հնարավոր է համարում 2040թ. Հայաստանի բնակչության թիվը 4 միլիոնի հասցնելը Արա Բաբլոյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակությանը Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպվել Սփյուռից հնչել են գործնական առաջարկներ ուղղված ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը Սփյուռքի պետք է միասնական ուժերով նպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը. Ռումինիայում Հայոց Միության նախագահ ԱՄՆ-ն միանշանակ ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կարողություն. Աննա Էշու ՀՀԿ-ն 2018-ից հետո վարչապետի թեկնածուի վերաբերյալ որոշում չունի. Կարեն Կարապետյան ՀՀ Կառավարությունը հարկային և մաքսային համակարգերում փաթեթային բարեփոխումներ կիրականացնի Արցախի նախագահը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ Արցախի նախագահը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ Կարո Փայլանը խոստանում է շարունակել պայքարը Հայոց ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Հայաստանում իրականացվում են մեծածավալ աշխատանքներ ներդրումային դաշտը բարելավելու ուղղությամբ. Հայկական առևտրային ցանցի ատենապետ Մոսկվայում կտրվի Հայաստանի ներգնա զբոսաշրջությանը խթանող ծրագրի մեկնարկը ԱՄՆ-ն հրաժարվել է ամերիկյան արտադրության զենք վաճառել Էրդողանի թիկնապահներին Արցախյան հարցի խաղաղ հանգուցալուծումը Հայաստանում այսօր ապրող յուրաքանչյուր սերնդի շահերի շրջանակում է. ԱՄՆ կոնգրեսական
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan