«Հայկական ժամանակ». Անկախության 26-ամյակի առթիվ Հանրապետության հրապարակ զինտեխնիկա դուրս չի բերվելու

Այսօր Հայաստանի անկախության 26-ամյակի առթիվ Հանրապետության հրապարակ զինտեխնիկա դուրս չի բերվելու, այդ թվում նաև «Իսկանդեր»-ներ, որոնց մուտքը հրապարակ անցած տարի՝ անկախության 25-ամյակի շքերթին մեծ շուքով ազդարարվեց։

«Դա պայմանավորված է նրանով, որ թիվը հոբելյանական չէ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ խոսնակի՝ այս տարի լինելու են քիչ թվով միջոցառումներ։ Նախատեսվում է տոնական համերգ և զինվորական շարանցում Սարդարապատի հուշահամալիրում

Հետևեք մեզ նաև Telegram-ում