AM | RU
USD
EUR
RUB

ՀՀ վարչապետն ու ՌԴ առողջապահության նախարարը քննարկել են առողջապահական համագործակցության զարգացման հեռանկարները

 
 

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Ռուսաստանի տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարը գործնական և կառուցողական է բնութագրել Հայաստանի ու Ռուսաստանի առողջապահական գերատեսչությունների համագործակցությունը, որը համահունչ է երկու երկրների առանձնահատուկ փոխհարաբերությունների տրամաբանությանը: Վարչապետը ողջունել է Երևանում Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի անցկացումը և անդրադարձել ՀՀ առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, որոնց նպատակը ժամանակակից, որակյալ և հասցեական առողջապահական համակարգի ստեղծումն է և առողջապահական բիզնեսի համար տարածաշրջանային հարթակի ձևավորումը:

ՌԴ առողջապահության նախարարը գոհունակություն է հայտնել այսօր մեկնարկած Հայ-ռուսական առողջապահական 3-րդ համաժողովի աշխատանքների ընթացքից՝ նշելով, որ օրակարգում ընդգրկված են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ըստ նրա՝ համաժողովը լավ հարթակ է՝ առողջապահության ոլորտում փոխգործակցության հետագա ուղղությունները նախանշելու համար:

Զրուցակիցները քննարկել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը հեռանկարային է համարել դեղագործության, առողջապահական բիզնեսի կազմակերպման ոլորտներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով ծրագրերի նախաձեռնումն ու իրականացումը: Վերոնիկա Սկվորցովան իր հերթին նշել է, որ ռուսաստանյան կողմը ևս հետաքրքրված է այս բնագավառներում գործակցության զարգացմամբ և պատրաստակամություն է հայտնել քննարկելու համատեղ հետագա քայլերը: Կողմերը համակարծիք են եղել հաճախակի փոխայցելություններ կազմակերպելու հարցում, որոնք հնարավորություն կտան տեղում ծանոթանալու երկու երկրներում առողջապահական համակարգերի բարեփոխումներին ու զարգացման միտումներին, բժշկական կազմակերպությունների գործունեությանը, ուսումնասիրելու առողջապահական բիզնեսում ներգրավման հնարավորությունները:

Լրահոս
Նեյմարը վնասվածք է ստացել Հայաստանի հետ հարաբերությունները նպատակ ունեն նպաստել ժողովրդավարության զարգացմանն ու կայուն տնտեսական աճին. ԵՄ Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև ձևավորվել է փոխվստահության բարձր մակարդակ. Արայիկ Հարությունյան «Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարել է սոցիալապես անապահով խավի համար գազի գինը նվազեցնելու մասին Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Փաշինյանը լիահույս է՝ առաջիկայում կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը կմեծանա Հարություն Հարությունյանը և Արտակ Հերիքյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Հետաքրքիր է` Ծառուկյանը ե՞րբ էր բարեգործության թեմայով ելել պայքարի, որ հիմա էլ պարտությունն ընդուներ կամ չընդուներ. Գևորգ Պետրոսյան «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանը կալանավորվեց երկու ամսով Ընտրված լուծումը ժամանակավոր է, առանց ցայտնոտի քննարկելու և կոնսենսուսի հանգելու նպատակով. վարչապետը` կուտակայինի մասին Երեք զինծառայողի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել զորամասի ինժեներական ծառայության պետին «Կոմերսանտ»-ը հայտնում է Ռուսաստանի կողմից Հայաստանին Су-30СМ կործանիչներ մատակարարելու մտադրության մասին Արարատի մարզում «Ուրալ»-ի շրջվելու հետևանքով 5 զինծառայող է վիրավորվել Նիկոլ Փաշինյանը չի նշում «հակապետական քարոզչություն իրականացրած» լրատվամիջոցին՝ նրան չթիրախավորելու համար Դավիթ Տոնոյանը և Արմեն Գրիգորյանը կարևորել են զինված ուժերի ավիացիայի զարգացմանը միտված ծրագրերը «Լուսավոր Հայաստան»-ն աջակցելու է կառավարությանը կուտակային կենսաթոշակային համակարգում բարեփոխումների հարցում Ամառային զորակոչի ընթացքում գործելու է քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով Արթուր Դավթյանը նոր և նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ավելի բարձր հավանականություն է տեսնում Անպատժելիությունն այլևս պատմություն է. ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ին ներկայացրեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը Ինչպե՞ս կարող էր բանակի գեներալը նման քայլ անել. Սասուն Միքայելյանը ծանր է տանում Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումը ՀՀ գլխավոր դատախազը խոստանում է տեղեկություններ ներկայացնել հանրությանը մարտի 1-ի գործի վերաբերյալ Ոստիկանները հայտնաբերել են «ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով մեքենաներ. բեռնվել են Նազիկ Ամիրյանի ցուցումով Մանվել Գրիգորյանի քրեական գործով այլ կասկածյալներ ևս կան. Արթուր Դավթյան Մանվել Գրիգորյանը նեղ մասնագիտական բժշկական օգնության կարիք ունի. փաստաբան Մանվել Գրիգորյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապրանքների հետ որևէ առնչություն չունի. պաշտպան Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում արված բացահայտումներն անակնկալ են եղել ՀՀԿ-ի համար 81 կողմ, 3 դեմ ձայներով ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը. Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Ոստիկանությունը Հովհաննես Հովսեփյանի և նրա թիկնազորի մեքենաներում հայտնաբերել է ինքնաձիգ և ատրճանակ, առկայծող փարոսիկներ, ռադիոկապ (տեսանյութ) Հակառակորդն Արցախի ՊԲ սահմանային դիտարկում իրականացնող անօդաչու թռչող սարք է խոցել ԱԺ-ում մեկնարկել է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությունը ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններին Այս հարցում տարբեր ճամբարներ չկան. ՀՅԴ-ն կողմ կքվեարկի Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ին ներկայացրեց Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից ու ազատությունից զրկելու հիմքերը Մանվել Գրիգորյանը շարքային դավաճան է, «մարադյոր է». Նաիրա Զոհրաբյան Ո՞նց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողացողի մակարդակի. Սարոյանը՝ Մանվել Գրիգորյանին Բանակի, զինվորի նկատմամբ ոտնձգություն կատարողը պետք է խստագույնս պատժվի. Գևորգ Կոստանյան Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը Մունդիալ-2018. ինչ հանդիպումներ կան այսօր Զենքի սպառնալիքով մարդուն առևանգելու համար քաղաքացին ներգրավվել է որպես մեղադրյալ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan