«Ժողովուրդ». Մարզադպրոցի տնօրենը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գտնվող «Մարալիկ մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ տնօրեն Էդգար Բրուտյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում գտնվող «Մարալիկ մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ տնօրեն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խարդախության եղանակով հափշտակել է խոշոր չափերի՝ 1 միլիոն 114 հազար դրամ, իսկ միասնական հանցավոր մտադրությամբ յուրացրել է 3 միլիոն 551 հազար 406 դրամ:

Թերթի փոխանցմամբ՝ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում