«Ժամանակ». Ըստ Ճոյտի, Ծառուկյանի կողմից առաջարկվող 15 մլրդ ներդրումը կարող է կոալիցիոն գործընկերության հիմք դառնալ

«Ժամանակ»-ի հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) կարծիք է հայտնել, որ պետք է լուրջ ուշադրություն դարձվի Գագիկ Ծառուկյանի կողմից առաջարկվող 15 մլրդ ներդրումներին, և դրա համար պետք է ստեղծվի համապատասխան միջավայր։

«Եթե ՀՀԿ-ն հասկանա 15 մլրդ ներդրման անհրաժեշտությունը, կարևորությունը, ապա դրանից կօգտվի, սա նույնպես կարող է դառնալ կոալիցիոն գործընկերության հիմքը։ Ցանկացած ուժ իր ծրագրերն իրագործելու համար պետք է ձգտի իշխանության»,-նշել է Հակոբյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում