Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին է. Արա Բաբլոյան

Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին է. Արա Բաբլոյան

Արցախի ժողովուրդը շարունակում է անվերապահորեն տնօրինել իր ճակատագիրը՝ նպատակաուղղված ընթանալով իր ընտրած ճանապարհով: Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Բազմիցս է ասվել, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագիրը տնօրինողը: Որևէ ատյան, որևէ ձևաչափով չի կարող ընդունել այնպիսի որոշում, որն անընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար կամ կսպառնա նրա անվտանգությանը»,- նշեց Բաբլոյանը:

Նրա խոսքով՝ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: «Պետք է ճանաչվի ու հարգվի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատորեն որոշելու իրավունքը և երաշխավորվի նրա անվտանգությունը: Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին և անընդունելի է»,-ասաց նա:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ բանակցություններում իրական առաջընթացի հասնելու համար Ադրբեջանը, նախ և առաջ, պետք է հրաժարվի Արցախը անգամ տեսականորեն իր կազմում պատկերացնելու մտքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում