«Հրապարակ». Նախկին թիկնապահը Արտաշատի փոխքաղաքապետ է նշանակել

«Հրապարակ». Նախկին թիկնապահը Արտաշատի փոխքաղաքապետ է նշանակել

Արտաշատի նորընտիր քաղաքապետ Կարեն Բենիամինյանն օրերս փոխքաղաքապետ է նշանակել նախկինում թիկնապահ, ապա կարատեի խմբակի ղեկավար ոմն Ռոբերտ Ծատուրյանի։ Նա ժամանակին եղել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորում։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Ի դեպ, Ծատուրյանը ցանկություն է ունեցել առաջադրվել քաղաքապետի ընտրություններում, սակայն, ըստ ամենայնի, փոխշահավետ գործարք է կայացել, և չառաջադրվելու դիմաց ստացել է տեղակալի պաշտոնը։ Ծատուրյանը նախօրեին, իր նշանակման առիթով, քաղաքապետարանում ժողով է հրավիրել և հորդորել աշխատակազմին ու հատկապես կանանց, որ այսուհետ «համազգեստով» ներկայանան աշխատանքի։ Թե ինչ համազգեստի մասին է խոսքը, չի մասնավորեցրել, աշխատակազմն էլ ենթադրել է, թե «շեֆն» իր նախկին կարգավիճակից բխող հագուստը նկատի ունի՝ կիմոնոները»,-հավելել է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում