Երևանը Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անունները կրող փողոցներ կունենա

Երևանը Մոնթե Մելքոնյանի և Լեոնիդ Ազգալդյանի անունները կրող փողոցներ կունենա

Երևանի քաղաքապետարանի Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են Երեւանի մի շարք փողոցների վերանվանման հարցերը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, իրենց կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է Իսակովի պողոտան Նալբանդյան փողոցին կապող փողոցը անվանակոչել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անունով:

«Այս նախագծին միացել են նաև Հայաստանի Հանրապետական խմբակցության անդամները: Նոյեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում այդ նախագիծը դրվելու է քվեարկության»,- նշեց Խաժակյանը:

«Հանրապետական» խմբակցության անդամները առաջարկել են նաև Լեոնիդ Ազգալդյանի անունով կոչել Վերին Անտառային փողոցը: Նոյեմբերի 29-ին նույնպես այդ նախագիծը դրվելու է քվեարկության»,- ասաց Խաժակյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում