AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանը մատնում է իր մտադրությունները հարձակողական սպառազինության ձեռքբերման համար կատարած ծախսերի ավելացմամբ

Ադրբեջանը մերժում է Արցախյան հակամարտության կարգավորման համանախագահների առաջարկները՝ անելով հնարավոր ամեն ինչ ստատուս-քվոն անփոփոխ պահելու համար` միաժամանակ փորձելով տպավորություն ստեղծել, թե կողմ է ստատուս-քվոյի փոփոխմանը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է ԵԱՀԿ մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը:

«Ադրբեջանի մտադրությունները հստակ երևում են իր իրականացրած ծախսերից. Բաքուն միլիարդներ է վատնում աշխարհի մայրաքաղաքներում ազդեցություն գնելու համար, ինչը հերթական անգամ բացահայտվեց տխրահռչակ «Լանդրոմատի» գործով, այն շատ ավելի մեծ գումարներ է ծախսում հարձակողական սպառազինության ձեռքբերման համար, սակայն մինչ օրս որևէ ներդրում չի կատարել սեփական երկրի բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար, ինչի մասին կոչերով շարունակաբար հանդես են եկել համանախագահները»,-շեշտել է ԱԳ նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն, և անհրաժեշտ է անցկացնել ինտենսիվ բանակցություններ համանախագահների առաջարկությունների հիման վրա: Ինչպես նաև նա նշել է քայլերը, որոնք Ադրբեջանը պետք է կատարի խաղաղության գործընթացն առաջ մղելու համար:

«Եթե Բաքուն հետևի համանախագահների՝ հրադադարը խստորեն հարգելու կոչերին, կատարի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված հիմնախնդրի կարգավորման սկզբունքերին և կառուցողաբար ներգրավվի բանակցային գործընթացում, ապա դա ճանապարհ կհարթի խաղաղության գործընթացն առաջ մղելու և ստատուս քվոն փոխելու համար»,-հայտարարել է արտգործնախարարը:

Անդրադառնալով դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպմանը, Նալբանդյանը նշել է, որ այն, ընդհանուր առմամբ, դրական մթնոլորտում է անցել։ «Կտեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն դրանից հետո»,-ավելացրել է նա։

Լրահոս
Բրիտանացիները պատրաստվում են «ավստրալական գրիպի» համաճարակին Հայաստանում համայնքապետերի վերաբերյալ հարուցվել է 34 քրեական գործ Ճապոնիան 2018 թվականին ռեկորդային բյուջե է հատկացնելու պաշտպանության ոլորտին Դոն Բոյաջյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ կոնգրեսում Հայաստանում Եվրոպական միության ծրագրերի իրականացման կիզակետը հաջորդիվ Շիրակն է 13 տարի հետախուզվող 63-ամյա կինը հայտնաբերվել է և տեղափոխվել է Հայաստան Իսպանիայում մահացել է Եվրոպայի ամենատարեց մարդը Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ Անկարան գնում է հակառակ ուղիով. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԱՄՆ-ը Լիբանան կվերադարձնի ավելի քան 5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ գողացված քանդակները Հայաստանում ԱՄՆ, ՄԲ և Գերմանիայի դեսպաններն ու ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպան այցելել են ռազմական համալսարան Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին համեմատել է աղբի հետ ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրադրությունը Սիրիայում Պայմանավորվածություն է ձեռք բերվել լիբանանցի գործարարների՝ Հայաստան այցելությունների վերաբերյալ Արցախի Ազգային ժողովում հյուրընկալել են օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը Թուրքիայի նախկին վարչապետի որդին ինքնասպանություն է գործել Բակո Սահակյանն ընդունել է Գագիկ Ծառուկյանին եւ նրա հետ Արցախ ժամանած օտարերկրյա խորհրդարանականների պատվիրակությանը Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին Արձանագրությունների ստորագրումից տարիներ անց Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ռուսաստանը նախատեսում է վերսկսել ավիափոխադրումները Եգիպտոսի հետ Հայաստանի և Արցախի վարչապետերը ընդլայնված կազմով քննարկել են համագործակցության որոշ ծրագրեր Հայաստանում ջերմաստիճանն էապես չի փոխվի Ադրբեջանը Արցախի հետ առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով ռուսական պատվիրակություն կժամանի Անկարա «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է հունվարին վաճառել Մխիթարյանին և Շոուրին. Մոուրինյո Հայաստանում քննարկման են դրել 2018 թ. ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու նախագիծը Հայաստանը Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում է ակնկալում. Շարմազանով Ռուսաստանի ԱԻՆ-ը հերքել է Սոչիում երկնաքարի ընկնելու մասին լուրերը Հայտնի է Մխիթարյանի և Մոուրինյոյի տարաձայնության պատճառը Կիպրոսի նախագահի ընտրության ժամկետները հայտնի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է Ունենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը. Կարեն Կարապետյան «Ժամանակ». ՌԴ-ի օգնությամբ Հայաստանի ազգային ավիափոխադրող ստեղծելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվում «Փաստ». Հայաստանում սենսացիոն ձերբակալություններ են սկսվել «Հրապարակ». «Ժառանգություն»-ը փող չունի «Փաստ». Թռչնամսի ներկրմամբ զբաղվող ընկերության ղեկավարը պնդում է՝ ՍԱՊԾ-ն վարկաբեկում է իրենց «Ժամանակ». Հունվարից ուսուցիչների աշխատավարձը կկրճատվի «Հրապարակ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Կարեն Կարպետյանն անգլերենի արագացված դասընթացներ է անցնում «Ժողովուրդ»․ 2018 թ. ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստան
Խմբագրի ընտրություն
Ամենաընթերցված
website by Sargssyan