ԱԺ-ն ընդունեց ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման նախագծերի փաթեթը

ԱԺ-ն ընդունեց ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման նախագծերի փաթեթը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանում ծրագրային բյուջետավորման վերջնական ներդրման իրավական հիմքերն ապահովող օրենսդրական նախաձեռնությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին և կից նախագծերի փաթեթին միաձայն կողմ քվեարկեց 99 պատգամավոր:

Նախագծերի ընդունումը պայմանավորված է ծրագրային բյուջետավորման համակարգի վերջնական ներդրմամբ: Կառավարությունն առաջարկում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաշիվներն առևտրային բանկերից տեղափոխել ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարան:

Յուրաքանչյուր ծրագրի կվերագրվի մեկ կոնկրետ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ, այսինքն՝ ծրագրի իրականացումն ամբողջությամբ կվերագրվի մեկ պետական մարմնի և դրա արդյունքների համար պատասխանատուն կլինի այդ մարմինը: Բազմամյա ծրագրերի դեպքում բյուջեի փաստաթղթում կներկայացվի նաև այդ ծրագրերի ընթացքը բնութագրող տեղեկատվությունը: Կառավարությանը հնարավորություն է տրվում իր կողմից հիմնած հիմնադրամների և բաժնետիրական ընկերությունների հաշիվների վարումը ևս ունենալ գանձապետարանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում