Վաչե Գաբրիելյանը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին
15/12/2017 18:07
Նմանատիպ
Մոսկվայում դեկտեմբերի 15-ին կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի շրջանակում քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված երկու տասնյակից ավելի հարցեր: Մասնավորապես՝ քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների միջև միջպետական ինովացիոն ծրագրի շուրջ համագործակցությանը, բնական գազը, որպես տրանսպորտային վառելանյութ օգտագործման զարգացման նոր հնարավորություններին վերաբերող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում