ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

ՀՀ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, Լատվիա կատարած այցի շրջանակում այցելել է Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հանդիպում ունեցել Բալթյան երկրներում ռուսահայոց թեմի պաշտոնական ներկայացուցիչ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանի, հայկական համայնքի եւ եկեղեցու ներկայացուցիչների հետ։

ՀՀ ԱԺ փոխնախագահը կարևորել է հայկական եկեղեցու դերակատարումն ու ներդրումը հայապահպանության, հոգևոր ու ազգային արժեքների պահպանման գործում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում