Խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի փաստաթղթավորման օրինակելի նմուշի ձևաթուղթը համապատասխանեցվել է միջազգային չափանիշներին

Խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի փաստաթղթավորման օրինակելի նմուշի ձևաթուղթը համապատասխանեցվել է  միջազգային չափանիշներին

Արդարադատության նախարարությունը խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փաստաթղթավորման օրինակելի նմուշի ձևաթուղթը համապատասխանեցրել է միջազգային չափորոշիչներին:

Դեկտեմբերի 19-ին Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների Գործողությունների ծրագրի առաջին կիսամյակում նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ հանրային լայն քննարկման ժամանակ այս մասին նշեց Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը:

«Արդարադատության նախարարության նպատակներից մեկը եղել է սույն ծրագրով մշակել խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի փաստաթղթավորման օրինակելի նմուշի ձևաթղթեր՝ միջազգային չափանիշներին համապատասխան: Այս գործողության կատարման համար ներգրավված էին ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ ոստիկանությունը, որոնք նույնպես մեծ աշխատանք են կատարել, և պետք է ասել, որ ծրագրով նախատեսված գործողությունը ամբողջովին կատարված է»-, նշեց Քոչարյանը:

Արդարադատության նախարարի տեղակալի խոսքով, այս նախագիծը ուղարկվելու է ՀՀ կառավարություն՝ ակնկալելով նրա կողմից այս նորմատիվ ակտի ընդունումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում