«Իրավունք». «Հայկական վերածնունդ»-ում կոնֆլիկտ է հասունանում

«Իրավունք». «Հայկական վերածնունդ»-ում կոնֆլիկտ է հասունանում

«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ վստահելի աղբյուրի՝ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունում կոնֆլիկտ է հասունանում։

Կուսակիցները դժգոհ են իրենց առաջնորդից, քանզի քաղաքականության հետ առնչվող որևէ գործերի փոխարեն նրա ուշքումիտքը կուսակիցներին «Հայասիի» արտադրանքը իրացնելու գործին լծելն է։ Վերջիններս էլ այդ հարցում սկսել են թերանալ և խուսափել, ինչը և հանգեցրել է շրջանառության անկմանը, «Հայասին» այլև չի մտնում ՀՀ առաջին հազար հարկ վճարողների ցանկ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում