Դավիթ Լոքյանն անդրադարձել է սուբվենցիաներին

Դավիթ Լոքյանն անդրադարձել է սուբվենցիաներին

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ՀՀ մարզերի խոշորացված համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուների հետ քննարկեց սուբվենցիաներ ստանալու առանձնահատկությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարը նշեց, որ 2018 թվականին համայնքներում ակնկալվում են տնտեսական որոշակի արդյունքներ: «Մենք յուրաքանչյուր համայնքում տնտեսական պատասխանատուներ կունենանք, ովքեր համայնքի զարգացմանը նպաստող որոշակի քայլեր կանեն»,-նշեց Լոքյանը:

Նրա խոսքով` մինչեւ մարտի 30-ը համայնքների տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուները պետք է ներկայացնեն սուբվենցիայի ծրագրերը` կառավարությունից ֆինանսավորում ստանալու նպատակով: «Տարեվերջին, եթե համայնքը սուբվենցիա չի ստացել, ուրեմն չի կարողացել ծրագիր ներկայացնել, համայնքի ղեկավարն էլ չի կարողացել ֆոնդային բյուջեից սուբվենցիայի համար միջոցներ տրամադրել»,– հավելեց նախարարը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարն ուրախությամբ փաստեց, որ Սեւան համայնքը 500 հազար դոլարի սահմաններում դրամաշնորհ է շահել, որով ծրագիր կիրականացնի այդ համայնքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում