Լևոն Մկրտչյանը կողմ է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանին տեսնելուն

Լևոն Մկրտչյանը կողմ է ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանին տեսնելուն

ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը կողմ է ՀՀԿ խմբակցության կողմից առաջադրված ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում տեսնելուն։

Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հայաստանը կշահի դրանից, քանի որ Սարգսյանը մի մարդ է, ով ունի երկրի ապագայի զարգացման ամբողջական տեսլական։

Հայ հեղափոխական դաշնակցության կենտրոնական գրասենյակում Արմեն Սարգսյանի հետ հանդիպման վերաբերյալ նախարարն ասաց, որ իրենք անդրադարձել են կրթության ոլորտի խնդիրներին։

«Մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ հարցն ամբողջությամբ պետք է լուծվի բովանդակությամբ։ Պարոն Սարգսյանը շատ օգտակար կարող է լինել իր քեմբրիջյան փորձով։ Այն մասնագիտությունները, որոնք մենք ուսուցանում ենք, աշխարհում առաջիկա 6-7 տարվա ընթացքում կարող են գոյություն չունենալ»,- ընդգծեց Լևոն Մկրտչյանը։

Նա եզրափակեց, որ գիտության ոլորտը բարելավելու համար պետք է ունենալ համապատասխան պայմաններ և վերջին կարգի սարքավորումներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում