AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանն ունի զարգանալու և բարգավաճելու բոլոր նախահիմքերը

 
 

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունը («EuFoA»), Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու մասնակցությամբ, մարտի 7-ին, կազմակերպել է բացառիկ ճեպազրույց` նվիրված ԵՄ-Հայաստան հարաբերություններին: Ինչպես տեղեկացրին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպությունից, Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման համատեքստում կազմակերպված ճեպազրույցին, որը համակարգում էր «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն, ներկա էին ԵՄ ինստիտուտների, դիվանագիտական կորպուս, միջազգային հասարակական կազմակերպությունների, հետազոտական կենտրոնների և լրատվամիջոցների ավելի քան 40 ներկայացուցիչներ:

Իր ներածական խոսքում դեսպան Սվիտալսկին լավատեսորեն է արտահայտվել անցյալ տարվա նոյեմբերին Հայաստանի և ԵՄ-ի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀՀԸԳ) վավերացման ու իրականացման գործընթացի առնչությամբ: Ըստ աղբյուրի, թեև Հայաստանի քաղաքացիական հանրության որոշ շրջանակներ մտահոգ են և դեռևս կասկածներ ունեն ՀՀԸԳ-ի իրագործման և մոնիթորիգնային գործընթացի նկատմամբ, այդուհանդերձ, «մենք ունենք հստակ ազդակներ, որ համաձայնագիրը լավագույնս իրագործվելու է»,-նշել է դեսպան Սվիտալսկին:

«Լինելով ամենափոքր երկիրը Արևելյան Գործընկերության մեջ` Հայաստանը ամենամեծ հետաքրքրությունն է ցուցաբերում ԵՄ-ի նկատմամբ»,-հավելել է Պյոտր Սվիտալսկին: Նա նաև ընդգծել է, որ համաձայնագիրը կարող է արագացնող գործոն հանդիսանալ տեղական բարեփոխումների իրականացման համար, ինչը խիստ կարևոր է Հայաստանի տնտեսական ներուժի ծավալման տեսակետից: ԵՄ դեսպանը իր խոսքում նշել է, որ «Հայաստանն ունի բոլոր նախահիմքերը` զարգանալու և բարգավաճելու համար», մասնավորապես` մտավոր և մարդկային կապիտալ: Սակայն անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել կայուն տնտեսական զարգացման հասնելու համար։

Ճեպազրույցին հաջորդած քննարկման ժամանակ շոշափվել են մի շարք թեմաներ` կապված գենդերային անհավասարության, արտագաղթի, վիզայի ազատականացման հիմնախնդիրների հետ։

Եզրափակելով ճեպազրույցը` «EuFoA»-ի տնօրեն Դիոգո Պինտոն շնորհակալություն է հայտնել դեսպանին և մասնակիցներին` բովանդակալից ելույթների համար: ««EuFoA»-ն այսուհետ ևս կշարունակի աշխատել, որպեսզի համոզված լինի, որ Եվրոպական Միությունն ու Հայաստանը համակարծիք են կարևորագույն հարցերի իրենց մոտեցումներում»,- ընդգծել է նա։

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը ԿԳ նախարարությունը հայտնել է դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը «Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը «Ժամանակ». Ռևերանսներ գործող իշխանությանը «Հրապարակ». Ոչ թե երեք փոխվարչապետ, այլ՝ մեկը, ոչ թե 18 նախարարությունն, այլ՝ 11-ը «Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը «Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը «Հրապարակ». ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի «Իրատես». ՀՀԿ-ականների նկատմամբ ճնշումը նոր թափ է հավաքել «Ժամանակ». Լրագրող Հայկ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ «Հրապարակ». ՀԱՊԿ թնջուկին շուտով կգումարվի գազի գնի հարցը «Փաստ». Մարզպետները կշարունակեն պաշտոնավարել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 14 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել Շրի Լանկայի բժշկական խորհուրդը կճանաչի ԵՊԲՀ դիպլոմը Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կա 3 զոհ Դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերը հանձնել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին Հայաստանում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել ֆիզիկական անձանց կողմից նվիրատվությամբ ավտոմեքենաներ տրամադրելու դեպքում եկամտային հարկի հաշվարկման վերաբերյալ Արցախի խորհրդարանի հերթական նիստում տեղի է ունեցել 2019թ. պետական բյուջեի քննարկման առաջին փուլը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan