AM | RU
USD
EUR
RUB

Չարենցի պոեզիան հաղթահարման պոեզիա է. Միլիտոնյան

 

Հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 190-ամյակը նշվեց Երևանում գրողի արձանի մոտ։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա գրողի պոեզիան բնորոշեց որպես հաղթահարման, դեպի արևը գնացող, հզոր էներգիա կրող պոեզիա։

«Մենք ամեն տարի այստեղ՝ նրա արձանի մոտ, շնորհավորում ենք հայ մեծ բանաստեղծի ծնունդը։ Մեծ ուժի, մեծ տաղանդի, հանճարի շնորհը կրող բանաստեղծ է Եղիշե Չարենցը։ Բոլորս, կարդալով նրան, ստանում ենք հզոր էներգիա և՛ այսօրվա, և՛ վաղա համար, որովհետև պոեզիան, գրականությունը անցյալում չեն մնում»,- նշեց Միլիտոնյանը և հավելեց, որ կարդալով Չարենց՝ մարդ ինքն իրեն կարող է ուժեղացնել և դառնալ գեղեցիկ մարդ։

Գրողների միության նախագահն անհրաժեշտ է համարում երեխաների շփումը գրականության, մշակույթի, հայ մեծերի հետ, որպեսզի նրանք պահպանեն իրենց ինքնությունը։

Միջոցառմանը մասնակցում էին նաև Երևանի տարբեր դպրոցի աշակերտներ, ովքեր արտասանեցին Եղիշե Չարենցի բանաստեղծությունները։

Հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ Եղիշե Չարենցը (իսկական անունը՝ Եղիշե Սողոմոնյան)՝ ծնվել է 1897 թվականի մարտի 13-ին Կարս քաղաքում։

Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը, Կարս են գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծացել են չորս տղա և երեք աղջիկ։ Կարսում մինչ օրս կանգուն է Չարենցի տունը։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։

1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ» բանաստեղծությունը, իսկ 1914 թվականին արդեն Եղիշե Չարենց ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «Երեք երգ տխրադալուկ աղջկան» շարքը՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին, և ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկին և հասնում մինչև Կարս: Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։

1914 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը։

Հաջորդ տարի՝ 1915 թվականին, լույս է տեսնում «Կապուտաչյա հայրենիք» պոեմը։ 1916 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում «Դանթեական առասպել» պոեմը։

1923 թվականին լրացել է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշել է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի տեղի չի ունեցել։ 1935 թվականից սկսած Չարենցի դեմ ուղղված հալածանքները խորանում են։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։

Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել են թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ իսկ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է՝ չհասնելով դատավճռի կայացման։ Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն, նրան թաղել են գիշերը, բոլորից գաղտնի, աչքից հեռու, Երևանից Էջմիածին տանող խճուղու ձախ կողմում, Հրազդանի աջ ափին, ձորի բարձունքում գտնվող ներքին գործերի նախարարության պանսիոնատի այգու քարքարուտների մեջ։

Լրահոս
Հայաստանը պատրաստ է աջակցել Իրանին աղետի հետևանքները հաղթահարելու նպատակով. Փաշինյանը՝ Ռոհանիին Բիշքեկը ցանկանում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը հնարավորինս շուտ նշանակվի Կասեցվել են հակառակորդի ինժեներական աշխատանքները Եթե ռեկտորը դռները փակել է, որ ակտիվիստները չներխուժեն համալսարան, դա հիմք չէ տվյալ ռեկտորից ազատվելու համար. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ) ԱԺ-ն քննարկեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի գոտու համաձայնագիրը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը ներկայացրեց անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ բողոքը Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել Ադրբեջանը Բելառուսից հրետանային կրակի կառավարման նոր համալիր է գնել Արցախը սկսել է էլեկտրաէներգիա արտահանել (Տեսանյութ) Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենն ու գործավարուհին են ձերբակալվել Իրանի հարավում հեղեղման զոհերի թիվը հասել է 19-ի Վարչապետ Փաշինյանը կմեկնի Վիեննա Կրեմլը ցավում է Գոլանի բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշման համար Քաղաքացիները դժգոհ են Նորագավիթի մաքսատան սպասարկումից Նվազագույն կենսաթոշակը՝ 25 հազար 500 դրամ ԱԺ պատգամավորը սոցապ փոխնախարարին հորդորեց քաղաքական հասունություն ցուցաբերել (Տեսանյութ) Ազգային ժողովի նիստ Փաշինյանի հորդորից հետո տավուշցիները սկսել են ավելի քիչ ոչխար պահել Գևորգ Պետրոսյան. Խորհրդարա՞նն է վերահսկում է կառավարությունը, թե՞ հակառակն է ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են Հայաստանում սպասվող բարեփոխումներ Ադրբեջանի մայրաքաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել «Փաստ». 5 հողամաս, առանձ­նատուն, ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք, մեքենաներ. ԱԺ պատգամավորի ունեցվածքը «Ժամանակ». Արմավիրի մարզպետը անձամբ ստուգում է մարզի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների զուգարանների վիճակը «Ժամանակ». Հայաստանում ամեն ինչ արվել է Ռուսաստանից գազային կախվածությունը հավերժացնելու համար «Հրապարակ». «Մարզպետ ջան, մի քանի ամիս առաջ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր» «Փաստ». Վարչապետի համբերության բաժակը լցվում է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 26 Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ Ավստրիայի նախագահը Վիեննայում ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Դատարանը մերժել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու ՀՔԾ մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ, ով էր միջազգային պաշտոնյաներից կիսել վարչապետի գնահատականը. Արփինե Հովհաննիսյան Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն. ՀՀ վարչապետի խոսնակ Կան հարցեր, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց դա չի նշանակում... չմտածված որոշումներ կայացնել. Փաշինյան Աջ ղեկով ավտոմեքենաների թեման վարչապետը համարում է փակված. կառավարությունն ընդունեց նոր որոշում Կառավարության արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. Լուսանկարներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan