«Ելք»-ի կողմից անցկացվող հավաքները որևէ արդյունք չեն ունենա»

«Ելք»-ի կողմից անցկացվող հավաքները որևէ արդյունք չեն ունենա»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը գտնում է, որ «Ելք» խմբակցության կողմից արդեն մի քանի օր անցկացվող հավաքները ոչ մի արդյունքի չեն հանգելու:

Լրագրողների հետ հանդիպմանն Ադիբեկյանը նշեց, որ Հայաստանում որոշումներ կայացնում է խորհրդարանը, և եթե այդ («Ելք»-խմբ.) քաղաքական ուժը ցանկանում է երկրում որևէ բան փոխել, պետք է խորհրդարանում մեծամասնություն կազմի: «Այս ակցիաները դրսում ցույց են տալիս, որ մենք դեմոկրատական երկիր ենք: Միջազգային լրատվամիջոցներն իրենց հրապարակումները ևս այդ շրջանակներում են կատարել: Իսկ ինչ վերաբերում է արդյունքին, դրանք արդյունք չեն ունենալու»,-հավելեց նա:

Ադիբեկյանի խոսքով՝ երկրում բողոքի ալիքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև կազմակերպիչները չձանձրանան: «Քաղաքական գործողությունները պետք է հաշվենկատ լինեն, ընդունված կանոնների համաձայն: Այդ քաղաքական ուժը որևէ կարգախոսով հանդես չի գալիս, որ մարդիկ հասկանան՝ ինչ նպատակով գնան պայքարելու»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում