AM | RU
USD
EUR
RUB

ԵԱՏՄ-ն բանակցություններ է վարում Իսրայելի, Սերբիայի և Սինգապուրի հետ, հերթում են Եգիպտոսն ու Հնդկաստանը

 
 

ՍՈՉԻ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական տնտեսական միությունը բարեհաջող կերպով զարգացնում է փոխգործակցությունը այլ երկրների ու միությունների հետ։ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Բարեհաջող կերպով գործում է Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագիրը։ Այս շաբաթ Աստանայում ծրագրվում է ստորագրել Չինաստանի հետ առևտրատնտեսական համաձայնագիր, ինչպես նաև ժամանակավոր համաձայնագիր Իրանի հետ ազատ առևտրի գոտի ձևավորելու ուղղությամբ։ Շարունակվում են բանակցությունները արտոնյալ պայմանավորվածությունների շուրջ Իսրայելի, Սերբիայի և Սինգապուրի հետ։ Առաջիկայում նախատեսվում են նմանատիպ բանակցություններ Եգիպտոսի և Հնդկաստանի հետ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՌԴ նախագահը։

Նրա խոսքով՝ ինտեգրացիոն կառույցի առաջնահերթ խնդիրների շարքում են միասնական շուկաների արդյունավետության բարձրացման, տարբեր ոլորտներում ազգային օրենսդրությունների համահարթեցման, ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատուժի ազատ տեղաշարժի սահմանափակումների վերացման, ձեռնարկատիրական գործունեության զարգացման համար առավել հարմարավետ պայմանների ստեղծման հարցերը։ «Մեր առաջնահերթություններից է ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը։ Ռուսաստանը թվային տիրույթում առաջակում է մի քանի հեռանկարային նախագծեր, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի, ապրանքների տեղաշարժի տեխնոլոգիաների, տրանսպորտային միջանցքների ստեղծման ուղղությամբ»,-ասաց Վլադիմիր Պուտինը։

Նա ընդգծեց ԵԱՏՄ միասնական ծառայությունների շուկայի ձևավորման ուղղությամբ լրացուցիչ ջանքերի ներդրման անհրաժեշտությունը՝ նշելով, որ մինչ տարեվերջ ընդհանուր ծառայությունների 60 տոկոսը կկանոնակարգվի միասնական օրենքներով։ «Ընդհանուր առմամբ՝ Եվրասիական տնտեսական միությունը զարգանում է բավականին դինամիկ կերպով։ 2017-ին ՀՆԱ-ն անդամ-երկրներում աճել է 1․8, արդյունաբերական արտադրանքը՝ 1․7, գյուղատնտեսական արտադրանքը՝ 2․5 տոկոսով, բացի այդ՝ միջինում նվազել է գնաճի մակարդակը անդամ-երկրներում՝ 3․1 տոկոսով։ Բարելավվել է ներքին ու արտաքին առևտրի ցուցանիշը․ 24․5 տոկոսով ավելացել են երրորդ երկրներ ապրանքների արտահանումը, 26․1 տոկոսով՝ առևտրաշրջանառությունը»,-նշեց ՌԴ նախագահը։

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 21 Արթուր Վանեցյանը խոստանում է ԱԱԾ համակարգի աշխատավարձերի հարցին անդրադառնալ գալիք տարի Արցախի Նախագահը մասնակցել է «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությանը Ամերիկահայ բարեգործը 1 մլն դոլար նվիրաբերելու Գետավանի դպրոցին. ԱՀ պետնախարարն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի պատվիրակությանը ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը ՀՀ զինված ուժերն անպատասխան չեն թողնի Հայաստանի սահմանի հետ Ադրբեջանի ինժեներական աշխատանքները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խոսել է իր ընտանիքի անդամների բիզնեսի մասին «Շիրակ»-ը հրաժարվում է Հայաստանի առաջնության խաղերին մասնակցել «Երևան 2800» գորգը նվիրաբերվել է Երևան քաղաքի պատմության թանգարանին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է ստեղծել առցանց կրթական հարթակ Մենք Թումանյանի, Կոմիտասի, Չարենցի ողբերգությունը կթարգմանենք որպես երջանկություն՝ այսօրվա եւ վաղվա սերունդներին ի պահ. Նիկոլ Փաշինյան Արթուր Վանեցյանը Ֆելիքս Ցոլակյանի քայլը դավաճանություն չի համարում Անձրևներն ու ամպրոպը կուղեկցվեն քամու ուժգնացմամբ. առանձին շրջաններում կարկուտ կտեղա Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մահվան կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Բաբլոյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է հայ մեծ բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին Ամփոփվել են Արցախում անցկացված օպերատիվ-մարտավարական զորավարժությունների արդյունքները Մասնագիտությունների մանկական քաղաքը հյուրընկալեց ԶԼՄ-ի ներկայացուցիչներին և իրենց երեխաներին ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ չեն սպասվում ԱԱԾ-ն խոստանում է խոշոր կոռուպցիոն սխեմաներով հարստացած մարդկանց բացահայտում Հովանավորչության յուրաքանչյուր դեպքի հետևելու է կոշտ արձագանք. ԱԱԾ տնօրեն Մահացել է Գրետա մայրիկը՝ Վազգեն Սարգսյանի մայրը Դավիթ Տոնոյանն Արցախում հանդիպել է «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների հետ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Արթուր Վանեցյանի նշանակումը ԱԱԾ տնօրենի պաշտոնում համակարգում ոգևորությամբ է ընդունվել ԱԱԾ տնօրենը որոշ մտահոգությամբ է վերաբերվում պաշտոնյաների սոցցանցային ուղիղ միացումներին Արթուր Վանեցյանը հանձնարարել է ԱԱԾ մարմիններում կատարել կառուցվածքային փոփոխություններ Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Բաքվին Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման առնչությամբ Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանիքը ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է. հյուրերի շարքում է նաև Ալեքսիս Օհանյանը Արցախի նախագահն ընդունել է ՀՀ մշակույթի նախարար Մակունցին ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալները տեղափոխվել են ՔԿՀ-ներ ՀՀ իշխանության որևէ ներկայացուցիչ հրահանգ չի տալու դատարաններին այս կամ այն որոշում կայացնելու հարցում. Փաշինյան ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանին Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Կուբայի Պետական խորհրդի նախագահին Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեցին Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին Ոստիկանության բաժիններ են տարվել բազմաթիվ քրեական «հեղինակություններ» ու «օրենքով գողեր» Թանգարանային գիշերը՝ Մայր Աթոռում. կցուցադրվեն Առաջին Հանրապետության թղթադրամները Արագաչափերն ու տեսանկարահանող սարքերը շարունակում են գործել. ՀՀ ոստիկանություն ԱԱԾ պետը հերքում է ԱՄՆ-ից Հայաստան FBI-ի հետաքննիչների ժամանման մասին լուրը Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan