«Իրատես». Կառավարությունում մնալու առաջարկը մերժել են

«Իրատես». Կառավարությունում մնալու առաջարկը մերժել են

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ձևավորած կառավարությունն առաջացրել է անգամ իր թիմակից-պայքարի ընկերների խոր տարակուսանքը։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը շատ է ցանկացել, որ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մնա իր պոստում, որպես լուրջ պրոֆեսիոնալ, սակայն վերջինս մերժել է։ Կառավարությունում մնալու առաջարկը մերժել է նաև Վիգեն Սարգսյանը, իսկ Դավիթ Տոնոյանի դեպքում բանակցություններն ավելի վաղ են ընթացել, ավելին, այդ օրերին վերջինիս խնդրել են բանակցել «Երկրապահի» հայտնի դեմքերի հետ Նիկոլի վարչապետությանը «կողմ» քվեարկելու շուրջ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում