Որքան երկրում իշխանության լիազորությունները հավասար բաշխված լինեն, այնքան համակարգն ավելի կայուն կլինի

Որքան երկրում իշխանության լիազորությունները հավասար բաշխված լինեն, այնքան համակարգն ավելի կայուն կլինի

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Times.am: Որքան երկրում իշխանության լիազորությունները հավասար բաշխված լինեն, այնքան համակարգն ավելի կայուն կլինի: Այս մասին ՀՀ նախագահի մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք պետք է «սուպերվարչապետության» լիազորություններ նվազեցվեն:

«Երբ ժամանակին ինձ առաջարկվեց հանրապետության նախագահի թեկնածու լինել, ես Սահմանադրությունը մանրամասն ուսումանսիրել էի, հետևաբար, գիտակցելով իմ լիազորությունները, ընդունել եմ առաջարկը: Հարցի հետ կապված կարող եմ ասել, որ ցանկացած երկրում, երբ խոսում են երկրի կայունության, երկրի նկատմամբ քաղաքացիների վստահության մասին, ապա մի քանի հիմնարար հիմնախնդիրներ պետք է հաշվի առնել: Դրանցից մեկը իշխանության հավասար բաշխումն է տարբեր կառույցների միջև՝ տվյալ դեպքում Ազգային ժողով, կառավարություն, նախագահ: Որքան լիազորությունները հավասար, Սահմանադրության սահմաններում բաշխված լինեն, այնքան համակարգը կայուն է»,- ասաց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը կարևորեց նաև հասարակական կառույցներին ստուգելու, հետևելու բողոքելու նաև շտկելու հնարավորություն տալը: Ըստ նրա, եթե հնարավոր լինի այս բոլորը ժամանակին իրականացնել այսինքն՝ ունենալ իրավիճակ, որտեղ իշխանությունը հավասարաչափ բաշխելով, կառույցներն աշխատում են ի նպաստ երկրի, եթե քաղաքացիություն հասկացությունը դառնա մշտական մշակույթ յուրքանչյուր քաղաքացու համար, ապա վստահ կարելի է լինել, որ մեր պետականությունն ամուր է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում