Վարչապետը ներկայացրեց նվեր ստացած գրքերն ու խորհուրդ տվեց ծննդյան տոներին միմյանց գիրք նվիրել

Վարչապետը ներկայացրեց նվեր ստացած գրքերն ու խորհուրդ տվեց ծննդյան տոներին միմյանց գիրք նվիրել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Կառավարության նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այն գրքերի ցանկը, որոնք գործադիրին նվիրել է «Անտարես» հրատարակչությունը: Այդ գրքերի ցանկում է Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը», «Այնտեղ, որտեղ աչքերդ երբ բացես», «Ապուշների ուղևորությունը», Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը», Գրիգի «Հիսուսի կատուն», Արամ Ավետիսի «Կույր կետադրություն», Արթուր Միկոյանի «Օտար լույս, Դիանա Գրիգորյանի «Դուռը թակում եմ», Արամ Պաչյանի «Օվկիանոս», «Ռոբինզոն», Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում», Առաքել Սեմիրջյանի «Հետողորմյա», Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» և այլ գրքեր:

Վարչապետը խորհուրդ տվեց ծննդյան տոներին գնալիս միմյանց գրքեր նվիրել, հատկապես ժամանակակից գրողների գրքեր: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ կոչ արեց ոչ միայն նվիրել, այլ նաև կարդալ այդ գրքերը, փոխանակվել գրքերով, քանի որ նախարարներին տարբեր գրքեր են բաժին հասել:

«Շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ բարակ գիրք են նվիրել», – կեսկատակ ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս ցանկից բավականին բան կարդացել է արդեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում