AM | RU
USD
EUR
RUB

ԿԸՀ-ն 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի քվեարկության մասնակցության մասին

 
 

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակցության վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 23-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Առավոտյան ժամը 8:00-ին մեկնարկել է ընտրությունների քվեարկությունը: 3 ժամը մեկ պարբերականությամբ կհրապարակվեն քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ: Կեսգիշերից սկսած կսկսվի քվեարկության արդյունքների աղյուսակավորումը, դրանք կհրապարակվեն տեղամաս առ տեղամաս»,- ասաց նա:

Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ ընտրական բոլոր տեղամասերում ապահովվել է պատշաճ քվեարկությունը:

«Երևան քաղաքում քվեարկության համար կազմակերպվել է 475 տեղամաս: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4722 անձանցից 31-ը չեն ներկայացել: Հանձնաժողովներն աշխատում են ամբողջական ռեժիմով: Չենք ունեցել հանձնաժողով, որտեղ քվորում ապահովել հնարավոր չի եղել ու չի կազմակերպվել պատշաճ քվեարկություն: Այս ընտրություններում ևս գրանցումը կիրականացվի տեխնիկական սարքավորումների կիրառմամբ: Գրանցումն իրականացվելու է 1380 սարքավորումների կիրառմամբ: Ժամը 8-ի դրությամբ բոլոր սարքավորումները գործարկվել են: Նկատված խնդիրները շտկվում են»,- նշեց Տիգրան Մուկուչյանը:

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնեն 1 միջազգային կազմակերպություն, 662 տեղական դիտորդներ, այցելուի կարգավիճակով՝ տասնմեկ օտարերկրյա քաղաքացի: Ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել է 44 ԶԼՄ՝ 620 ներկայացուցչով և 5 օտարերկրյա ԶԼՄ-ի 10 ներկայացուցիչ:

Լրահոս
Հայաստանի մեկնարկային կազմը հայտնի է Մակեդոնիայի դեմ խաղում Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանին Արցախի Քաշաթաղի շրջանը վարչակազմի նոր ղեկավար ունի Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ելք» խմբակցության անդամներին ՀՀ նախագահն Էդուարդ Մարտիրոսյանին նշանակել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Վարչապետ Փաշինյանը ՀՅԴ ներկայացուցիչների հետ քննարկել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր Սյունեցիները դժգոհ են նոր մարզպետի նշանակումից Ոստիկանություն բերման է ենթարկվել Պարույր Հայրիկյանի որդին Տիգրան Սարգսյանը և Եգիպտոսի նախագահը քննարկել են ԵԱՏՄ-ի և Եգիպտոսի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկի ժամկետները ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ. ԱՄՆ դեսպան Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը կրոնական երանգ տալու փորձերն անթույլատրելի են. Էդուարդ Շարմազանով Բակո Սահակյանը կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում ծանոթացել է ծառայության ընթացքին Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրության շրջանում լայն ճանաչում ունի. Արթուր Վանեցյան ՀՅԴ-ն չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել. Արմեն Ռուստամյան Միացյալ Նահանգները մշտապես աջակցում է ԼՂ հակամարտության կողմերի ղեկավարների միջև շփումներին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Փաշինյան-Թրամփ հանդիպում կլինի, սակայն տեղն ու ժամանակը դեռ հայտնի չեն ՀՀ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա Պարզվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու պատվիրատուն Թուրք հայտնի ֆուտբոլիստին մոտ 13 տարվա ազատազրկում է սպառնում Արթուր Վանեցյանը մեկնաբանել է վարչապետի հրաժարականից հետո ուժային կառույցների՝ արտակարգ ռեժիմով աշխատելու մասին լուրերը Նշանակվեցին Սյունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզպետները Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Հայաստանի հետ. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառավարությունը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթին ԱԺ-ն հոկտեմբերի 22-ին կգումարի արտահերթ նիստ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներ Տիգրան Խաչատրյանին և Գեղամ Գևորգյանին Հայաստանը թևակոխում է պատմական շրջափուլ. Նիկոլ Փաշինյանը երեկոյան հանդես կգա հայտարարությամբ Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի առաջին քայլը կլինի փոխվստահության մթնոլորտի ձևավորումը Թուրք քննիչներն ավարտել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության խուզարկությունը ՀԱՊԿ երկրներից ավելի քան 1000 զինծառայող կմասնակցի «Անխախտ եղբայրություն» վարժանքներին Սիրիայում ահաբեկիչները գերի են վերցրել շուրջ 700 մարդու Երթևեկության կանոնների փոփոխություն Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու Տիգրան Խաչատրյանը՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Գեղամ Գևորգյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Ֆրանկոֆոն մամուլի միջազգային միության վարչության մի խումբ անդամների «Ժողովուրդ». Ում վրա կտարածվի համաներումը «Ժողովուրդ». Հրաժարականը՝ այսօր «Հրապարակ». Ամենայն հավանականությամբ, 2019-ի բյուջեի նախագիծը չի ընդունվի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan