Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը թողնում է պաշտոնը

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը թողնում է պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը թողնում է պաշտոնը: Աշոտ Սիմոնյանն այս մասին գրառում է կատարել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում:

«Պայմանավորված վերջին ներքաղաքական իրադարձություններով և հիմք ընդունելով Հ.Յ.Դաշնակցության 02.10.2018թ հայտարարությունը՝ իր ներկայացուցիչներին ՀՀ կառավարությունից հետ կանչելու մասին՝ թողնում եմ ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնը: Մեկ տարին, անշուշտ, բավարար չէր իրագործելու համար այն բոլոր ծրագրերը, որոնք կնպաստեին մարզի զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Այնուամենայնիվ, իմ ամենօրյա և հետևողական աշխատանքով փորձել եմ ամեն կերպ կյանքի կոչել այն տեսլականը, որն ունեի մարզի, ինչու չէ նաև Երկրիս զարգացման համար: Որպես մարզի հոգսերին քաջատեղյակ մարդ՝ արել եմ ամեն ինչ, որ մարզի բնակիչը ի դեմս մարզպետի տեսնի ոչ թե պաշտոնյայի, այլ իր հոգսը կիսող սրտացավ մարդու: Կարծում եմ, որ հաջողել եմ, և դրա վկայությունը նաև այն արձագանքն է, որ ստացել եմ ձեզանից, իմ սիրելի′ արագածոտնեցիներ: Ուրախ եմ, որ դեռևս 2017թ. հուլիսից ինձ համար առանցքային սկզբունք դարձրած ազնիվ աշխատանքն ու արդարության պահանջը այսօր դարձել է նաև հասարակության կամքը»,-ասված է գրառման մեջ:

Աշոտ Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատած այս ժամանակահատվածի համար:

«Շնորհակալ եմ, որ ձեր վստահությամբ և աշխատանքով օգնեցիք կյանքի կոչելու մի շարք ծրագրեր, հասնելու շոշափելի արդյունքների և գրանցելու ձեռքբերումներ տարբեր ոլորտներում: Չորս ամիս առաջ, երբ վերանշանակվեցի ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնում, լի էի հավատով, կիսատ թողածս շարունակելու անկոտրում կամքով՝ նոր իրականությունը դիտելով որպես ծրագրերիս իրականացման պարարտ հող, այսօր, սակայն, հեռանում եմ մտահոգությամբ և տագնապով: Հարգելի գործընկերներ, պարզապես յուրաքնաչյուրս պետք է գիտակցի, որ հենց իրենից է սկսվելու այն փոփոխությունը, որն ինքն ակնկալում է»,– նշել է Աշոտ Սիմոնյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում