Սյունեցիները դժգոհ են նոր մարզպետի նշանակումից

Սյունեցիները դժգոհ են նոր մարզպետի նշանակումից

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Սյունիքի մարզում բնակիչները փակել են միջպետական ճանապարհը։ Նրանք բողոքում են ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման դեմ։

Նրանք նշում են, որ մարզպետը պետք է լինի սյունեցի, պահանջում են, որպեսզի կառավարության այսօրվա որոշումը վերանայվի։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության որոշմամբ Հունան Պողոսյանը նշանակվել է Սյունիզի մարզպետ։

Նախքան կառավարության որոշման ընդունումն արդեն մեծ դժգոհություն էր առաջացել սոցցանցերի օգտատերերի մոտ այդ նշանակման կապակցությամբ։ Նրանց մեծ մասը կասկածներ էին հայտնում նշանակման վերաբերյալ։

Շատ օգտատերեր նկատում էին, որ Փաշինյանն ապացուցում է՝ նախորդ իշխանությունների կադրերն անփոխարինելի են, որպես օրինակ նշելով նաև Երվանդ Խունդկարյանին, Կամո Արեյանին։

«Ինչին դեմ էինք-դեմներս եկավ…»,– նկատել է մեկ այլ օգտատեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում