ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ու Արցախի նախագահն այցելել են առաջնագիծ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ու Արցախի նախագահն այցելել են առաջնագիծ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել են ԱՀ արեւելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Ինչպես տեղեկացրին ԱՀ նախագահի աշխատակզմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցել են ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք կարեւորվել են ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններում Արցախի եւ Հայաստանի փոխգործակցության խորացումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում