Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպրչիկին

 

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնականներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր:

Կողմերը կարևորել են փոխվստահության և խաղաղ գործընթացի համար անհրաժեշտ մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացումը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում