AM | RU
USD
EUR
RUB

Հալեպում պայթեցված հայկական եկեղեցին գարնանը կվերաբացվի

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Հալեպում Քառասուն նահատակների հայկական մայր տաճարում վերանորոգումից հետո մարտ-ապրիլ ամիսներին կկատարվի առաջին արարողությունը։ Եկեղեցին պայթեցվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2015 թվականի ապրիլին։

«Աշխատանքի ծավալը հսկայական էր։ Միջանցքն ամբողջովին ավերվել էր, նորից ենք կառուցել։ Մենք օգտագործել ենք պահպանված հին քարերը, հավաքել ենք ու տեղադրել նորովի։ Դա ամենաբարդն էր։ Շենքի մոտ 70 տոկոսն ավերակ էր»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ պատմել է ինժեներ Գաբրիս Թամասյանը։

Տաճարն արդեն նոր դուռ ու պատուհաններ ունի, տեղադրված են նստարաններ։ Ամբողջությամբ վերականգնվել է տաճարի ճակատային մասը, ավարտին են մոտենում հարդարման աշխատանքները։ Եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվել են Հալեպի հայ համայնքի հավատացյալների նվիրատվությունների միջոցով։ Առնվազն 150 հազար մարդ իր ներդրումն է ունեցել։ Նախատեսվում է, որ առաջին արարողությունը կկայանա մարտի վերջին, ապրիլի սկզբին։

Մինչև պատերազմը Հալեպում ապրել է շուրջ 4 միլիոն քրիստոնյա, քաղաքում գործել է առնվազ 45 եկեղեցի։ Այսօր դրանց կեսն ավերված են և սպասում են վերանորոգման։

Պատերազմի ընթացքում բազմաթիվ ահաբեկչական խմբավորումների զինյալներ ամբողջ երկրում ավերել են քրիստոնեական վանքերը, տաճարներն ու եկեղեցիները, թալանել և պղծել քրիստոնեական սրբավայրերը։

Քառասուն նահատակների տաճարը գտնվում է Հալեպի քրիստոնեական Ջդեյդե թաղամասում: Տաճարը կառուցվել է 15-րդ դարում։ 1616թ.-ին Քառասուն նահատակների Մայր տաճարը գրեթե ամբողջությամբ վերականգնվել է և ընդարձակվել: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում հատկապես 1912թ.-ին կառուցված տաճարի զանգակատունը` հանդիսանալով Հալեպում բարոկկո ճարտարապետության եզակի օրինակներից մեկը:

Լրահոս
ԱԺ պատգամավորը սոցապ փոխնախարարին հորդորեց քաղաքական հասունություն ցուցաբերել (Տեսանյութ) Ազգային ժողովի նիստ Փաշինյանի հորդորից հետո տավուշցիները սկսել են ավելի քիչ ոչխար պահել Գևորգ Պետրոսյան. Խորհրդարա՞նն է վերահսկում է կառավարությունը, թե՞ հակառակն է ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են Հայաստանում սպասվող բարեփոխումներ Ադրբեջանի մայրաքաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել «Փաստ». 5 հողամաս, առանձ­նատուն, ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք, մեքենաներ. ԱԺ պատգամավորի ունեցվածքը «Ժամանակ». Արմավիրի մարզպետը անձամբ ստուգում է մարզի տարածքում գործող ԱԳԼՃԿ-ների զուգարանների վիճակը «Ժամանակ». Հայաստանում ամեն ինչ արվել է Ռուսաստանից գազային կախվածությունը հավերժացնելու համար «Հրապարակ». «Մարզպետ ջան, մի քանի ամիս առաջ կնոջս ատամները սարքեցիր, ու դրա դիմաց 1 միլիոն դրամ տվեցի, ինչի՞ ՀԴՄ կտրոն չտվեցիր» «Փաստ». Վարչապետի համբերության բաժակը լցվում է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 26 Կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ Ավստրիայի նախագահը Վիեննայում ընդունելու է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Դատարանը մերժել է Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հստակեցնելու ՀՔԾ մերժման որոշման դեմ ներկայացված բողոքը Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2019-2020թթ. անվճար ծրագիրը Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ, ով էր միջազգային պաշտոնյաներից կիսել վարչապետի գնահատականը. Արփինե Հովհաննիսյան Մեղրու լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ կլինի համաձայնեցված հայտարարություն. ՀՀ վարչապետի խոսնակ Կան հարցեր, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց դա չի նշանակում... չմտածված որոշումներ կայացնել. Փաշինյան Աջ ղեկով ավտոմեքենաների թեման վարչապետը համարում է փակված. կառավարությունն ընդունեց նոր որոշում Կառավարության արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին. Լուսանկարներ Արդեն թվայնացվել է ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ Տ. Աբրահամյան. «Աննախադեպ հանգիստ» որակումն այլևս անցյալում է Ի՞նչ սպասել եղանակից Պայքարը երկու կերպարների՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, լրագրող Նիկոլ Փաշինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Էրդողան. Թուրքիան չի լսի ԱՄՆ-ին С-400-ների գնման հարցում Մասիսում հոսպիտալացված 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է Բակո Սահակյանը նախագահել է Արցախի կառավարության նիստը Սարալանջի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հենրիխ Մխիթարյանին. «Արսենալ»-ի կիսապաշտպանը մարզաշապիկ է նվիրել ՀՀ նախագահին Մեկնարկել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքը ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Մանվել Գրիգորյանի գործով համապատասխան տեղեկատվություն տրամադրել Արամ Առաջինը կմեկնի Հալեպ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին Ամերիաբանկը` համապետական շաբաթօրյակին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային փակ հանդիպում է ունենալու պաշտպանության նախարարությունում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan