ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն

ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացվել է խորհրդակցություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՐՏԻ, Times.am: Մարտի 23-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարտ ամսվա կատարված աշխատանքները և ցուցումներ տրվել պլանավորված միջացառումները պատշաճ նախապատրաստելու և կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանին երկարամյա համատեղ ծառայության համար և պարգևատրել խորհրդանշական նվերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում