ՀՀ ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Սերբիա

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հրավերով 2014թ. հոկտեմբերի 2-ին պաշտոնական այց կկատարի Սերբիա: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Բելգրադում նախատեսված են նախարար Նալբանդյանի հանդիպումները Սերբիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, Սերբ ուղղափառ եկեղեցու պատրիարքի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում