«Ժամանակ». ԴԱՀԿ պետն ընդլայնում է բիզնեսը

«Ժամանակի» տեղեկություններով՝ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար, արդարադատության գեներալ-մայոր 38-ամյա Միհրան Պողոսյանը շուրջ մեկ տարի է՝ Ծաղկաձորի Կեչառիս հյուրանոցային համալիրի նոր սեփականատերն է: Նախկին սեփականատերերից գնելուց հետո նա վերանորոգել է հյուրանոցը:

Նշենք, որ վերջերս Երևանի Կոմիտասի պողոտայում վերաբացվել է «Ֆրեշ» սուպերմարկետը: Մի քանի տարի առաջ «Սթար» խանութների ցանցը գնեց «Ֆրեշ 4» խանութների և «Քեթրին 3» խանութների ցանցը: Այս ցանցը պատկանում է «Քեթրին գրուպին», որի հիմնադիրը Միհրան Պողոսյանն է:

«Սթարի» սնանկացումից հետո կրկին վերաբացվել է «Ֆրեշ» սուպերմարկետը: ԴԱՀԿ-ին ուղղված մեր հարցը, թե սա նշանակո՞ւմ է, որ Միհրան Պողոսյանի բիզնեսն ընդլայնվում է, առկախ մնաց»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում