Հայաստանի պետական մատակարարման կոմիտեի նախկին նախագահը սատարելու է Գարեգին Նուշիկյանին

Հայաստանի պետական մատակարարման կոմիտեի նախկին նախագահ, վաստակավոր երկրաբան Սաբիր Ստեփանյանը սատարելու է թիվ 10 ընտրատարածքի թեկնածու Գարեգին Նուշիկյանին: Նա, ինչպես 80-ական թվականներին, այսօր էլ վստահում ու հավատում է Գարեգին Նուշիկյանին: Երկար  տարիների համատեղ աշխատանքից հետո Սաբիր Ստեփանյանը վստահորեն հավատացնում է, որ Գարեգին Նուշիկյանը միշտ իր ժողովրդի կողքին կլինի` հիշելով Նուշիկյանի նվիրվածությունը ոչ միայն իր աշխատանքին, այլև հաշվի առնելով Սպիտակի երկրաշարժի ժամանակ նրա ներդրումն ու աջակցությունը: Սաբիր Ստեփանյանը դեռևս 1987 թվականից ծանոթ լինելով Գարեգին Նուշիկյանի գործունեությանն ու անհատական որակներին, նշեց. «Նուշիկյանը միշտ  փայլել է  իր նվիրվածությամբ, աշխատասիրությամբ, նպատակասլացությամբ  ու անկեղծությամբ, ահա  այս  հատկանիշների շնորհիվ շատ կարճ  ժամանակահատվածում Գարեգին Նուշիկյանը Պետմատում տնտեսագետի փորձառություն ձեռք բերեց ու զբաղեցրեց տնօրենի պաշտոնը»: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում