Google-ը փորձում է հասկանալ դելֆինների լեզուն

Google-ը փորձում է հասկանալ դելֆինների լեզուն

Google կորպորացիայի ինժեներները արհեստական բանականության մոդել են ստեղծել՝ դելֆինների հետ շփվելու համար։ Այս մասին ասվում է ընկերության բլոգում։

Մասնագետները մշակել են DolphinGemma-ի մեծ լեզվական մոդելը, որը հիմնված է Gemma-ի վաղ մոդելի վրա: Դրա օգնությամբ ինժեներները կփորձեն սովորել, թե ինչպես մեկնաբանել դելֆինների հնչյունները, հիշել «հաղորդակցության» որոշակի օրինաչափություններ և շփվել կենդանիների հետ։

Google-ի փորձագետները մոդելում վերբեռնել են1985 թվականից Wild Dolphin Project-ի կողմից հավաքած դելֆինների հնչյունների գրադարանը։
«Մենք չգիտենք՝ արդյո՞ք կենդանիները բառեր ունեն»,- ասել է Wild Dolphin Project-ից Դենիզ Հերցինգը։ Գիտնականը նկատել է, որ դելֆինների արձակած հնչյուններում միանշանակ կարելի է հանդիպել օրինաչափությունների և դրանք օգտագործել՝ վայրի կենդանիների հետ շփվելու համար:

Նյութում ասվում է, որ «Լեզվական մոդել»-ն ուսումնասիրել է WDP-ի ակուստիկ արխիվը և այժմ փորձում է կապ գտնել դելֆինների որոշակի հնչյունների միջև: Մասնագետների խոսքով՝ նրանք հույս ունեն իդեալականորեն հասկանալ դելֆինների լեզուն, եթե այդպիսին իսկապես կա։

DolphinGemma-ն իրենից ներկայացնում է պարզեցված մոդել, որն ունի ընդամենը 400 մլն պարամետր։ Դելֆինների ձայնի սինթետիկ նմուշներ ստեղծելու համար մասնագետները մշակել են նաև շարժական աուդիո վերափոխիչ։ DolphinGemma-ի փորձնական մեկնարկը տեղի կունենա ամռանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում