Եթե Թուրքիան հարձակվի, 5 րոպեում հակահարված կտանք. Հունաստանի ԶՈւ ԳՇ պետ
15/04/2025 14:09

Նմանատիպ
Հունաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադարձել է Թուրքիային։ Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան շարունակական սպառնալիք է ներկայացնում ու ըստ այդմ՝ հունական ուժերը պատրաստ են գործողությունների անցնել հաշված րոպեների ընթացքում։
Խուպիսը մասնավորապես նշել է․ «Եթե Թուրքիայից հարձակում լինի, մեր զինված ուժերը պատրաստ են և ի զորու են 5 րոպեում հակահարված տալ»։
Խուպիսի այս հայտարարությունը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և մեկնաբանվել որպես սկանդալային խոսքեր ու «լկտի սպառնալիք»։
Ըստ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի՝ Թուրքիան ունի ռևիզիոնիստական մարտավարություն, իսկ Հունաստանը կենտրոնացած է միայն մայրցամաքային շելֆի և բացառիկ տնտեսական գոտու խնդիրների լուծման վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում